39258 դիտում
21:48 14-09-2016
Ողբերգական դեպք Լոռու մարզում. 65-ամյա տրակտորիստը գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ վթարի է ենթարկվել և տեղում մահացել. ՖՈՏՈՌԵՊՈՐԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մազում: Ժամը 17:00-ի սահմաններում Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ, 65-ամյա Ժորա Վարդանյանը իր վարած ДВШ-16 առանց պետհամարանիշի տրակտորով նշված գյուղի դաշտավայրում կորցնելով տրակտորի կառավարումը՝ կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ է կատարելիս եղել, նա մնացել է տրակտորի տակ և տեղում մահացել:
Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ:
Ժամաել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել Ալավերդու շտապօգնության 1 բրիգադ:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ ավագ քննիչ Կարեն Մոսինյանի գլխավորությամբ, ում կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+