53842 դիտում
23:12 25-04-2022
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. 40–ամյա տրակտորիստը հարևանի տանը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս տրակտորով ընկել է դիտահորի մեջ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Ահարոն Ս.-ն իր վարած «Լովոլ» մակնիշի տրակտորով իր հարևանի՝ 64-ամյա բնակչի առանձնատան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշության հետևանքով տրակտորով ընկել է դիտահորի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ահարոն Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ներսիսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+