52787 դիտում
21:41 03-08-2016
Խոշոր ու շղթայական ավտովթար Ստեփանավանում. բախվել են Ford Transit-ը, 06-ն ու Toyota Land Cruiser-ը. 6 վիրավորների մեջ կա նաև հղի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ հայտնի ԱՏԿ-ի խաչմերուկի մոտ, բախվել են Ford Transit մակնիշի 35 VԼ 965 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 37 ՕԼ 352 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի C 090 EC 190 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները, հիմնականում՝ երիտասարդներ և նրանց շնորհիվ է, որ վիրավորները ժամանակին շտապօգնության և քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությոան Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ՀԿԳ ավագ քննիչ Սերգեյ Սերոբյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Բախման հետևանքով էլ Toyota Land Cruiser –ի անվահեծանները պոկվել են:
[color=#CC0000]Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչներ, 30-ամյա Արման Չոբանյանը, 13-ամյա Արմինե Չոբանյանը, 11-ամյա Աննա Չոբանյանը, 2-ամյա Արես Չոբանյանը և Մելինե Սաքանյանը, ով հղի է և նրան պետք է վիրահատեն, ում ամբողջական տվյալները ճշտվում են և 41-ամյա Գոչա Քալաշյանը: Վերջինս Prado-ի ուղևորն է: [/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+