211652_close_icon
views-count46144 դիտում article-date 10:13 13-12-2014

Խոշոր և շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Land Rover-ը, Toyota Land Cruiser-ը, Volkswagen-ն ու BMW-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Land Rover մակնիշի, Toyota Land Cruiser մակնիշի, Volkswagen Golf մակնիշի 58 RL 555 համարանիշի և BMW մակնիշի 34 DA 232 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցներն ու ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը, Land Rover-ի և Toyota Land Cruiser-ի վրայից հանել էին համարանիշները: Այս պահին տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Մկրտիչ Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Նախնական տվյալներով TOYOTA LAND CRUISER մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 2.500.000 ՀՀ դրամ, իսկ LAND ROVER մակնիշի մեքենայինը՝ 3.200.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, TOYOTA LAND CRUISER մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 145.000 ՀՀ դրամ, իսկ LAND ROVER մակնիշի մեքենայինը՝ 240.000 ՀՀ դրամ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր