211652_close_icon
views-count98977 դիտում article-date 12:50 03-08-2018

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են Toyota Land Cruiser-ը, Mercedes-ները, BMW X5-ը, Nissan March-ը, Opel Astra-ն և Ford Transit-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Ford Transit մակնիշի 35 RՍ 348 համարանիշի, Nissan March մակնիշի 35 ԼR 125 համարանիշի, Opel Astra մակնիշի 35 NG 647 համարանիշի, Mercedes մակնիշի 34 ZS 271 համարանիշի, BMW X5 մակնիշի 10 TM 100 համարանիշի, Toyota Land Cruiser Prado մակնիշի 090 ԼA 01 համարանիշի և Mercedes մակնիշի 07 CL 077 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռոսգոստրախ», «Ինգո Արմենիա» և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ճանապարհին թափված հողը, ու վարորդներն ընկել են սահքի մեջ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր