211652_close_icon
views-count67165 դիտում article-date 10:02 25-07-2016

«Շումախերական» ու խոշոր ավտովթար Երևանում. 35-ամյա վարորդը Toyota-ով մխրճվել է Նորագավիթի «գաի» հենակետ, մեքենաներն էլ վերածել է երկաթե ջարդոնի. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի 12 շենքի բնակիչ, 35-ամյա Միհրան Ազիզյանը իր վարած Toyota մակնիշի 34 QT 837 համարանիշի ավտոմեքենայով Մասիս-Երևան ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց , հարվածել բետոնե պատնեշին, այնուհետև մուտք գործել ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության Նորագավիթի անշարժ պահակետի տարածք: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Toyota-ն բախվել է պահակետի տարածքում կայանված, 42-ամյա Էդուարդ Սաֆարյանին պատկանող Honda մակնիշի 34 ՍQ 390 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել պահակետի պարսպին, իսկ հետո՝ դարպասներին: Վթարի հետևանքով Մ. Ազիզյանն ու նրա ուղևոր՝ Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ, 38-ամյա Գրիշա Նավասարդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին և 2-րդ սպայական գումարտակների աշխատակիցները՝ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև հրշեջ-փրկարարները, շտապօգնության բրիգադները: Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին պահակետում ծառայություն կատարող ՃՈ աշխատակիցները, կարմիր բերետները, ովքեր քաղաքացիների օգնությամբ վիրավորներից մեկին դուրս են բերել ավտոմեքենայից, իսկ մեկին էլ հայտնաբերել են մեքենայից դուրս շպրտված: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երբ նրանց տեղափոխում էին հիվանդանոց, վարորդն անընդհատ ասում էր, թե՝ կինս ու երեխան էլ էին հետս, ո՞ւր են իրենք, հարսանիքից էինք վերադառնում, սակայն պարզվեց, որ կինն ու երեխան հարսանիքից դուրս չեն եկել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր