211652_close_icon
views-count123143 դիտում article-date 12:00 24-08-2018

Խոշոր ու կասկադյորական ավտովթար Երևանում. 26-ամյա վարորդը Nissan-ով մխրճվել է Նորագավիթի «գաի պոստի» մեջ. մեքենան վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 26-ամյա Վահագն Ստեփանյանը Երևան-Երասխավան ավտոճանապարհին իր վարած Nissan մակնիշի 35 PC 400 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ճանապարհային ոստիկանության անշարժ պահակակետի ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» մեջ՝ հայտնվելով շենքի ներսում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, 24-ամյա Եկատերինա Ալեքսանդրինան, 24-ամյա Ալմա Բակաջանինան, 32-ամյա Աշիկ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Մինչ հիվանդանոց տեղափոխվելը, վիրավորները, որոնց առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու քաղաքացիները, տեղում առաջին բուժօգնությունն են ստացել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր մարել են բախման հետևանքով ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խուբը՝ ավագ հետաքննիչներ Արարատ Թևոսյանի և Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ: Փաստի առտթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում վարորդը ճանապարհային ոստիկաններին ասում էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենա, ով իր համար վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք վարորդի հայտնած տեղեկատվությունը համապատասխանում է է իրականությանը: Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով քարշակով տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր