67768 դիտում
09:53 22-07-2016
Երևանում բախվել են ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի Opel-ն ու «Անելիք» բանկի գլխավոր մասնագետի «յաշիկը». կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 37 էլեկտրասյան դիմաց բախվել են Երևան քաղաքի Ղ. Փարպեցի փողոցի բնակիչ, 25-ամյա Կամո Մանուկյանի վարած Mercedes G63 մակնիշի 001 AM 01 համարանիշի և Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչ, 24-ամյա Վահրամ Իսկանդարյանի վարած Opel մակնիշի 34 FR 729 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Վ. Իսկանդարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Կ. Մանուկյանն աշխատում է «Անելիք բանկ» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր մասնագետ, իսկ Opel-ի վարորդ Վ. Իսկանդարյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+