106119 դիտում
09:29 01-09-2022
Խոշոր ավտովթար՝ Երևանում. Դավիթաշենի կամրջի վրա բախվել են «յաշիկը», Toyota Corolla-ն, Kia Sorento-ն, Opel-ը, «յաշիկը» կողաշրջվել է, Toyota-ն՝ գլխիվայր շրջվել, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են Mercedes G, Kia Sorento, Toyota Corolla, Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը։
Բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջվել է, իսկ Toyota-ն՝ գլխիվայր շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ; Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել 2 ավտոմեքենաների գազաբալոնները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Լիաննա Ղազարյանը, պարեկ Մեսրոպ Կարապետյանը և 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Վահրամ Նավոյանը։
Խցանումը կամրջի վրա անցնում է մի քանի կիլոմետրից։
Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ա. Համզոյանի կողմից վարույթ է նախաձեռնվել։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 204+
204+