211652_close_icon
views-count34269 դիտում article-date 09:40 20-07-2016

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհի «Հանդիպում» ռեստորանի դիմաց. Mitsubishi-ն մխրճվել է բեռնատարի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ «Հանդիպում» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Mitsubishi Montero մակնիշի 22 AA 502 համարանիշի և Գազ 53 մակնիշի 34 ԼN 942 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Աբովյանի շտապօգնության բժիշկները: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի փրկարարական մարզային վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 3-րդ խումբը՝ խմբի պետ Սերյոժա Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներն են՝ 2 վարորդներն ու «Զիլի» ուղևորը, որոնք հիվանդանոց են տեղափոխվել վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանի ուղեկցությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Փաստի առթիվ քնննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mitsubishi-ն, ով բախվել է ապակե տարաներով ու շշերով բարձված բեռնատարին: Փրկարարները ավտոմեքենաների գազաբալոնները փակելուց, մարտկոցներն անջատելուց հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր