Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Սևան-Երևան ավտոճանապարհին 22-ամյա վարորդը «Toyota Camry»-ով մխրճվել է «Shacman» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 129 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Միշա Ն․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է և 48-ամյա Արման Կ․-ի վարած «Shacman» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Աթաբեկյանը և Հովհաննես Աբրահամյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։