38014 դիտում
09:25 08-07-2016
Խոշոր ավտովթար Աբովյան քաղաքում. բախվել են BMW-ն ու 07-ը. ըստ տեղեկությունների՝ BMW-ի վարորդը սերիալների դերասան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան և Կոտայքի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Նորք Նորքի 2-րդ զանգվածի բնակիչ, 28-ամյա Կարեն Գալստյանի վարած BMW X5 մակնիշի 92 MZ 999 համարանիշի և Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ, 27-ամյա Արգիշտի Կարապետյանի վարած Վազ 2107 մակնիշի 34 TՍ 221 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ BMW-ի վարորդ Գ. Գալստյանը ներկայանում էր, որ ինքը «Շանթ» հեռուստաընկերության դերասաններից է:
Քննիչի հանձնարարականով 2 վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նրանք գտնվել են սթափ վիճակում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+