211652_close_icon
views-count30700 դիտում article-date 09:13 13-06-2015

Խոշոր հրդեհ Մեղրի քաղաքում. բնակելի շենքն ամբողջովին կրակի է մատնվել. ըստ տեղեկությունների՝ կա զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Մինչ կժամանեին հրշեջներն ու Մեղրիի ոստիկանները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի վարչական պրակտիկայի գծով տեսուչ Արամ Ոսկանյանը և ՃՈ աշխատակիցները կարողացել են մի քանի բնակիչների տարհանել, փակել ճանապարհը և բնակիչների հետ պայքարել հրդեհի տարածման դեմ, որից հետո արդեն նշված վայր են ժամանել Մեղրիից՝ 2, Ագարակից, Քաջարանից և Կապանից՝ 1-ական հաշվարկներ՝ հրշեջ-փրկարարներով, ինչպես նաև Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Ա. Հարությունյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ հարևանները կարողացել են տարհանվել, սակայն կան կասկածներ, որ մեծահասակ մի տատիկ հրդեհի մեջ է, ինչը այս պահին հրշեջներն ու տեղի ոստիկանները ճշտում են: *** 12:10 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հրդեհի հետևանքով 24 ընտանիք զրկվել է բնակարանից: Ընտանիքիների անդամների թիվը մոտ 70 է: Պարզվել է նաև հրդեհի հետևանքով մահացածի ինքնությունը՝ նա 88-ամյա Վարդիթեր Կարապետյանն է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված շենքը 60-ականների փայտե շինություն էր, առաստաղներն էլ բաղդադից էին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր