Ի հիշատակ զոհված հերոս տղաների` Արցախում երիտասարդները կատարեցին մոմավառության երթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` ապրիլի 5-ին, Ստեփանակերտում Ազատամարտի վետերանների միության մոտ էին հավաքվել մեծ թվով երեխաներ, ովքեր ոտքով մոմավառության երթ կատարեցին:
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երթը նվիրված էր ապրիլի 1-ից ազերի բաշիբոզուկների կողմից հայտնի դեպքերի ժամանակ զոհված հերոս տղաների հիշատակին:
Երթը ավարտվեց Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի