211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ երթևեկելու ընթացքում կոտրվել է «Zongtong» մակնիշի ավտոբուսի մեջտեղի պատուհանի ապակին

views-count39778 դիտում article-date 11:22 05-01-2026
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 61-ամյա Նորայր Ա․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 21։20-ի սահմաններում Հունան Ավետիսյան փողոցում երթևեկելու ընթացքում իրեն անհայտ պայմաններում կոտրվել է իր վարած «Zongtong» մակնիշի ավտոբուսի ձախակողմյան հատվածի մեջտեղի պատուհանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ Նորայր Ա․-ի ապակու կոտրվելու հետևանքով «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ին պատճառվել է 280 հազար դրամի վնաս։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Նորայր Ա․-ն աշխատում է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ում, որպես վարորդ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր