211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Քարակերտում գյուղացուն պատկանող մոտ 60 գլուխ ոչխարները, որոնց մի մասը հղի էին, գայլը կամ գայլերը հոշոտել են․ արդյոք մարզպետարանը օգնության ձեռք կմեկնի՞․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count48536 դիտում article-date 10:13 05-01-2026
Երեկ՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրի բնակիչ 35-ամյա Կարեն Սիրեկանյանը եկել է անասնագոմ և նկատել, որ 60 գլուխ ոչխարներից 40-ին, որոնց մի մասը հղի են եղել, գայլերը հոշոտել են և սատկել են, իսկ մյուս մասը վիրավոր են։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Ս․-ն ասաց․ «Մեր հալալ քրտինքով այս ամենը ստեղծել ենք, արտագնա աշխատանքի եկամուտը ներդրել ենք, որ մի արդյունքի հասնենք, բայց էսօր եղավ այն, ինչին ամենաքիչն ենք սպասել։ Ոչխարները գրեթե բոլորը հղի էին և շուտով գառներ էին ծնելու, իսկ մի մասն էլ արդեն ծնել էր ու հիմա չգիտենք գառների ճակատագիրը ինչ է լինելու։ Մի մասն էլ, որ դեռ չեն սատկել, հաստատ սատկելու են էսօր կամ վաղը։ Մեր ընտանիքի ապրուստի միակ միջոցն են այս ոչխարները ու գառները ու խնդրում ենք պատկան մարմիններին, որ մեզ հասցված մոտ 5 մլն դրամի վնասը գոնե մի մասով փոխհատուցվի»։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Քարակերտ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Խոսրովյանը ասաց, որ ընտանիքին լավ է ճանաչում ու արդար քրտինքով աշխատող բազմազավակ ընտանիք է։ Նա ևս հույս հայտնեց, որ ընտանիքին օգնության ձեռք կմեկնեն այս դժվարին իրավիճակում և նրանք կկարողանան նորից վերականգնել տնտեսությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր