211652_close_icon
views-count18950 դիտում article-date 09:48 21-09-2018

Վանաձորի թիվ 5 դպրոցի բակում խաչքար է տեղադրվել ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհված Գոռ Խուդինյանի ու մյուս հերոս տղաների․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի բակում այսօր բացվեց խաչքար հերոս Խուդինյանի հիշատակին ու դպրոցի շրջանավարտ մյուս հերոս նահատակների հիշատակին նվիրված խաչքար ու հուշաքար: Միջոցառմանը ներկա էին հերոս Գոռ Խուդինյանի ծնողները, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, հերոսի ծառայակից ընկերներն ու բոլոր այն տղաների հարազատները, ովքեր իրենց կյանքը չէին խնայել հայրենիքի պաշտպանության համար: Միջոցառմանը ներկա էին նաև Գոռ Խուդինյանի ծառայակից ընկերները, նրա հոր՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայող Ֆրունզ Խուդինյանի ծառայակից ոստիկան ընկերներն ու գործընկերները: Արարողության ժամանակ հնչեց Գոռ Խուդինյանը կենսագրությունը, կյանքն ու անցած ուղին: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին հերոսներին նվիրված խաչքարին: Գոռ Խուդինյանը զոհվել է 2017թ. փետրվարի 23-ին, ժամը՝ 00:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, փամփուշտը փողում պայթելու հետևանքով մահացու բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը: Գոռը ծնվել է 1991թվ. Լոռու մարզի՝ Ճոճկան գյուղում։ 2002թվ. ընտանիքը տեղափոխվել է քաղաք Վանաձոր։ Գոռն առանձնանում էր իր համեստությամբ ու հավասարակշռությամբ։ 2007թվ. ավարտելով դպրոցը ընդունվել է Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ (ներկայումս համալսարան) ընտրելով հետախույզի բարդ ու պատասխանատու բաժինը։ 2010թվ. ինստիտուտից գործուղվել է Չինաստան՝ անցնելով երիտասարդ սպաների դասընթացներ (курсы обучения молодых офицеров 2010г. ВАНО), ստացել է վկայական, պարգևատրվել է մեդալով և շքանշանով: Դասընթացների կուրսը ավարտել է գերազանց: 2011-ին գերազանց ավարտել է ռազմական ինստիտուտը և ստացել գերազանցության դիպլոմ: Ինքնակամ ընտրել է Արցախի Մարտակերտի շրջանի «Եղնիկներ» կոչվող զորամասում, որպես հետախուզական դասակի հրամանատար լեյտենանտի զինվորական կոչումով։ Գոռը ամուսնացած էր, ուներ դուստր: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 202+
202+

Նմանատիպ նյութեր