211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ Ափնա գյուղում գործող գազալցակայանում լիցքավորվելիս հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում․ կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count20069 դիտում article-date 22:28 04-01-2026
Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Ափնա գյուղի տարածքում գործող գազալցակայանում, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել գազ լիցքավորող «Վոլգա» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Գարիկ Մովիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Մելոյանը և Անդրանիկ Գրիգորյանը։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի վարորդի, սեփականատիրոջ և գազալցակայանի սեփականատիրոջ ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր