211652_close_icon

Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկների շնորհիվ հնարավոր եղավ փրկել ինքնազգացողությունը վատացած կնոջ կյանքը․ պարեկները ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count20828 դիտում article-date 20:58 06-01-2026
Այսօր՝ հունվարի 6-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝  գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց է մոտենում մի տղամարդ և հայտնում, որ կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և անհրաժեշտ է նրան անհապաղ տեղափոխել հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս․ Թադևոսյանի գլխավորությամբ նույն դասակի պարեկներ Արտաշ Միկիչյանը և Սամվել Ասլանյանը կնոջը տեղափոխում են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները ցուցաբերում են անհրաժեշտ բժշկական օգնություն և կարողանում են փրկել կնոջ կյանքը։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ամուսինը, ով չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել, ասում էր․ «Պարեկները օպերատիվ արձագանքեցին ու իրենց ծառայողական ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխեցին կնոջս ու առաջին հերթին հենց իրենց, հետո բժիշկների շնորհիվ է, որ հնարավոր եղավ կնոջս կյանքը փրկել, ինչի համար էլ հատուկ շնորհակալություն եմ հայտնում նրանց»։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր