211652_close_icon
views-count31340 դիտում article-date 23:18 03-09-2015

Ադրբեջանական կրակոցներից սահմանամերձ Վազաշեն գյուղից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի, իսկ Բերդի հոսպիտալ` 1 պայմանագրային զինծառայող

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով` Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Վազաշեն գյուղից Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 հոգի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշայնը, 3-ն էլ հիվանդանոց են տեղափոխվել բեկորային վնասվածներով, ովքեր բնակվում են Տավուշի մարզի Պառավաքար գյուղում: Նրանք են` 25-ամյա Հովիկ Լևոնի Բրուտյանը, 21-ամյա Հարություն Սամվելի Ղարաբաղցյանը և 41-ամյա Արտուշ Սանասարի Ղազախյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Բերդի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել նաև պայմանագրային զինծառայող, Ներքին Կարմիր գյուղի բնակիչ Գառնիկ Լալայանը:

Նմանատիպ նյութեր