211652_close_icon
views-count25038 դիտում article-date 21:39 19-07-2015

Առեղծվածային վթար Կոտայքի մարզում, 5 պայմանագրային ծառայողներ տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, իսկ մեքենան դեպքի վայրից հեռացրել էին

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 17-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 17:00-ի սահմաններում Զառ գյուղի սկզբնամասում Երեւան քաղաքի Ավան Առինջ թաղամասի բնակիչ, 27-ամյա Մխիթար Մինասյանը իր վարած Ֆոլցվագեն մակնիշի 34 ՍA 446 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե արգելապատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդ Մ. Մինասյանն ու նրա ուղեւորներ, Երեւանի բնակիչներ, 26-ամյա Սարգիս Անուշյանը, 26-ամյա Վանուշ Խաչատրյանը եւ 32-ամյա Միքայել Միրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ «Մուրացան զինվորական հոսպիտալ»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, բոլոր վիրավորները ծառայում են խաղաղապահ զորամասում՝ որպես պայմանագրային ծառայողներ:

Նմանատիպ նյութեր