211652_close_icon
views-count44639 դիտում article-date 08:33 26-08-2015

Սպանություն Արագածոտնի մարզում. 55-ամյա ամուսինը ննջարանում սպանել է 52-ամյա քնած կնոջը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 25-ին սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ կանչով Արագածի հիվանդանոցի հերթապահ խումբը մեկնել է Գեղադիր գյուղ, որտեղ տներից մեկից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին դանակահարված մի կին է մահացել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպեր գծով տեղակալ Գուրգեն Գյոզալյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Կարապետյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Մարատ Դուրյանի, վարչության պետի տեղակալ Գագիկ Առաքելյանի գխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակչուհի 52-ամյա Գայանե Գրիգորյանն էր, ով մահացել է սուր, կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից: Պարզվել է, որ իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակով հարվածել է ամուսինը՝ 55-ամյա Գևորգ Գալոյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ամուսինը կնոջը դանակահարել է այն ժամանակ, երբ կինը քնած է եղել: Նրանք ամուսնացած էին, ունեն 1 տղա, իսկ նրանց թոռը հաշմանդամ է: Ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և տան ողջ հոգսը կնոջ ուսերին էր: Փաստի առթիվ քննիչ Դավիթ Ոսկանյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Քննիչի որոշմամբ, սպանություն կատարելու կասկածանքով Գ. Գալոյանը ձերբակալվել է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր