211652_close_icon
views-count121180 դիտում article-date 15:32 31-10-2021

Սպանություն Երևանում. 51-ամյա ամուսինը խեղդամահ է արել 46-ամյա կնոջը, ապա ինքնավնասել իրեն. ոստիկանների, քննիչների և բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել նրա կյանքը փրկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սուվորովի փողոցի տներից մեկում կնոջ դի կա, իսկ մեկ հոգի էլ՝ վիրավոր:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ  Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Ժամանել է նաև  ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ  խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն  ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և  Նուբարաշեն վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են կնոջ դի:

Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Յուրա Պապյանը և Մկրտիչ Ումրշատյանը:

Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ և ստեղծվել է քննչական խումբ:

Դեպքի վայր է ժամանել նաև Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը  և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը:

Քիչ առաջ պարեկային ծառայության Երևանի գնդի  1-ին գումարտակի 1-ին  և 2-րդ վաշտերի ծառայողները ՝ գումարտակի հրամանատար  Արամ Դադոյանի, վաշտերի հրամանատարներ  Հարություն Գրիգորյանի, Նիկոլայ Ավետիսյանի և Գևորգ Թորոսյանի ուղեկցությամբ, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբի հետ նշված տանից հիվանդանոց  տեղափոխեցին մի տղամարդու:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ,  ովքեր հրաժարվեցին տեսախցիկի  առաջ խոսել, ասում էին. «Պարեկները էդ տղամարդուն որ տարան՝ էդ տան ամուսինն էր:
Կնոջը խեղդելով՝ սպանել է, իսկ հետո իրեն ինքնավնասում արել: Եթե ոստիկաններն ու քնիիչները շուտ չգային, երևի ինքն էլ արնաքամ լիներ, մահանար: Բայց, թե ինչն է պատճառը եղել, որ նման դեպք է տեղի ունեցել, մեզ համար առեղծված է»:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը՝ նույն հասցեի բնակիչ, 46-ամյա  Լուսինե Ք.-ն էր, իսկ պարեկների կողմից հիվանդանոց  տեղափոխվածը՝ նրա ամուսինն է՝ 51-ամյա Արթուր Խ.-ն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր