211652_close_icon
views-count64183 դիտում article-date 10:56 09-08-2015

Դատարանը «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենսի սպանության մեջ կասկածվողի նկատմամբ կալանավորման որոշում կայացրեց, նրան տեղափոխեցին Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 8-ին, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Տիգրան Ղազարյանը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 20-ամյա Մուշեղ Մխիթարյանի նկատմամբ: Վերջինս կասկածվում է օգոստոսի 5-ին Երեւանի իր բնակարանում առանձնակի դաժանությամբ «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջլումյանին սպանելու մեջ: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց եւ խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց քննիչի միջնորդությունը եւ Մ. Մխիթարյանը վերցվեց կալանքի եւ տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/07/61315/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչի որոշմամբ ձերբակալվել էր 20-ամյա Մուշեղ Մխիթարյանը: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր