211652_close_icon
views-count141433 դիտում article-date 21:00 06-08-2015

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող տղա եւ աղջիկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը իրացնելով օպերատիվ հետախուզական տվյալները ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն են բերման ենթարկել երիտասարդ զույգի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք կասկածվում են երեկ՝ օգոստոսի 5-ին, Երեւան քաղաքի Մազմանյան-5 շենքի բնակչուհի, «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով աղջիկը չի ճանաչել էքստրասենսին, իսկ տղան մտերիմ է եղել Անիի հետ եւ երբեմն այցելել է նրա տուն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, տղայի անունը Մուշեղ է, իսկ աղջկա անունը՝ Աննա: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 5-ին [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/05/61174/]սպանություն էր տեղի ունեցել[/url] Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա: Նշված շենք էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էր ժամանել նաև Երևանի ոստիկանության պետ գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերել են բնակարանի տիրուհու դին: Սպանվածը 6-րդ Զգայարան հաղորդաշարի էքստրասենս 53-ամյա Անի Մաջնունյանն էր և նրա դին հայտնաբերվել է ննջարանում բերանքսիվայր գետնին ընկած և դիակի վրա բազմաթիվ իրեր էին լցված այդ թվում հագուստներ: Տունն ամբողջովին տակնուվրա էր արված և այդ պահին ժամանել էին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ովքեր քննիչների հետ տանը տեղազննման աշխատանքներ էին կատարում: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր