211652_close_icon
views-count19676 դիտում article-date 19:49 14-03-2016

Դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացրեց` իր ազգականուհու նկատմամբ սպանության փորձ կատարած 37-ամյա տղամարդու նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Քանաքեռավան գյուղի բնակիչ, 37-ամյա Ազիզ Խուդոյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ որպես կասկածյալ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դատավոր Յուրա Բաղդասարյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել է ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Ա. Խուդոյանը, ով կասկածվում է իր ազգականուհու` 2 երեխաների մայր, ամուսնալուծված, 31-ամյա Ռուզան Խուդոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ` կալանավորվեց և տեղափոխվեց Նուրբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/11/79330/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանի որոշմամբ ձերբակալվել էր Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ, 37-ամյա Ազիզ Խուդոյանը: Վերջինս իր փաստաբանի հետ մեղայականով ներկայացել էր Նաիրիի քննչական բաժին: Շարժառիթը եղել էր այն, որ վիրավորի` 2 երեխաների մայր, ամուսնալուծված, 31-ամյա Ռուզան Խուդոյանի հարազատները նրան կասկածել են ամուսնության անհավատարմության մեջ և Ազիզ Խուդոյանին հանձնարարել են, որ ելնելով իրենց եզդիական ավանդույթներից` եթե աղջիկը , կինը անհավատարմության քայլերի է դիմում, ապա իրենք նման եղանակով են վրեժխնդիր լինում: Այդ մասին անգամ ցուցմունք տվողներ էին եղել արդեն: Ֆոտոլրագրողի հետ զրույցում թե Քանաքեռավան գյուղի բնակիչները, թե գյուղապետ Ջիվան Քամալյանն ասում էին. «Դեպքի մասին իմացել ենք ինտերնետից ու հեռուստատեսությամբ, իսկ հետո կասկածյալ Ազիզ Խուդոյանը էկավ գյուղապետարան ու ասեց. «Քննիչ Հակոբյանը զանգել է ինձ, և ես իրեն ասել եմ, որ դեպքից հետո չեմ փախել: Քննիչի հորդորով Ա. Խուդոյանը գնում է գյուղապետարան, որից հետո էլ քննիչը ժամանում է գյուղապետարան և միասին մեկնում են ոստիկանության Նաիրիի բաժին»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր