318746 դիտում
10:29 30-06-2015
Արտակարգ և ողբերգական դեպք՝ Երևանում. ամուսինը ծննդատանը կրակել է կնոջ վրա, այնուհետ՝ ինքնասպան եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինը, այցելելով Հանրապետական հիվանդանոցի ծննդատան 407 վճարովի հիվանդասենյակ, իր մոտ եղած հրազենով 3 անգամ կրակել է կնոջ վրա, այնուհետև մեկ անգամ կրակելով իր վրա՝ ինքնասպան է եղել:
Այս պահին նշված ծննդատուն են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության և նույն վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները:
Հիվանդանոցում ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորը 27-ամյա Միլենա Ասատրյանն է, իսկ ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վարդանյանը, ովքեր բնակվում էին Դավիթաշեն վարչական շրջանում, սակայն կինը ծնունդով Արարատի մարզից է:
Այս պահին ժամանել է նաև Երևան քաղաքի փոխոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը, իսկ տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Մաշտոցի քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Մ. Ասատրյանը օրեր առաջ է իր որդուն լույս աշխարհ բերել նշված ծննդատանը:
Այս պահին ժամանել են դատական բժիշկն ու ոստիկանության փորձաքրեագետները և, ըստ նախնական տեղեկությունների, ամուսինը 2 անգամ կրակել է կնոջ վրա, ով ստացել է հրազենային վիրավորում և 1 անգամ էլ՝ իր վրա: Տեղում հայտնաբերվել է 2 ատրճանակ, որոնցից մեկը եղել է մահացածի գրպանում: Հայտնաբերվել է նաեւ կրակված 4 պարկուճ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փաստի առթիվ Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մատնադրոշմային, հետքաբանական, մանրաթելային և այլն:
Վիրավոր կնոջը տեղափոխել են վիրահատարան, որտեղ մի խումբ բժիշկներ, այդ թվում՝ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանի գլխավորությամբ կենաց ու մահու պայքար են տանում՝ կնոջ կյանքը փրկելու համար:
Նշված կենտրոն է ժամանել նաև ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
89781 դիտում
21:33 20-07-2017
Ողբերգական դեպք Երևանում. ամուսինը կնոջ մոտ բողոքել է առողջական խնդիրներից և նրա ներկայությամբ ինքնասպան եղել
62437 դիտում
12:24 07-10-2022
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ ամուսինը կնոջ գերեզմանի մոտ ինքնասպան է եղել․ հայտնաբերվել է երկտող
Այս բաժնից
9630 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին