40151 դիտում
10:34 15-06-2015
Կրակոցներ Աշտարակ քաղաքի «Թուրքի քուչա» կոչվող թաղամասում. մասնակիցների մեջ է գործադիր տնօրեն
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` հունիսի 13-ին ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Աշտարակ քաղաքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 15:30-ի սահմաններում «Թուրքի քուչա» կոչվող` Վ. Պետրոսյան և Նարեկացի փողոցների խաչմերուկում, վիճաբանություն է տեղի ունեցել եղբայրներ` Աշտարակ քաղաքի Թումանյան փողոցի բնակիչներ` 39-ամյա Վաչե Մովսիսյանի, 41-ամյա Վահե Մովսիսյանի, Սուրեն Մովսիսյանի, ում ծննդյան թիվը ճշտվում է և Աշտարակ քաղաքի Բարեկամության փողոցի բնակիչ, 51-ամյա Արսեն Խաչատրյանի, Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչ, 32-ամյա Մարտին Մովսիսյանի, Աշտարակ քաղաքի Եղբայրության փողոցի բնակիչ, 27-ամյա Արման Մուրադյանի միջև:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների` վիճաբանությունը տևել է մոտ 20 րոպե, որի ընթացքում Մ. Մովսիսյանը իր մոտ եղած ՍԿՍ տիպի 7.62 տ/չ-ի հրազենով կրակոցներ է արձակել:
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում հետաքննություն է սկսվել:
Գ Շամշյանի տեղեկություներով` կռվի մասնակիցներից Ա. Խաչատրյանը աշխատում է Աշտարակ քաղաքի «ՋՕԸ» գործադիր տնօրեն:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական գործողութուններ` կռվի մասնակիցների և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
2866 դիտում
09:30 20-06-2014
Աշտարակ քաղաքի բնակիչները պատրաստվում են մոտակա օրերին փակել Աշտարակ- Երևան ավտոճանապարհը․ Ժողովուրդ