2802 դիտում
11:45 11-11-2020
ՀՀ արժանապատիվ քաղաքացին չի կարող հանդուրժել թուրքի առաջ «կզած» առաջնորդին. թուրքի առաջ «կզել» է, եկել Երևանում հայերից վրեժ է լուծում. Իշխան Սաղաթելյան
ՀՀ արժանապատիվ և հպարտ քաղաքացին չի կարող հանդուրժել թուրքի առաջ «կզած» առաջնորդին, թուրքի հետ ստորացուցիչ պայմանագիր կնքած ղեկավարին: Ինքը պետք է հեռանա, իր հետ հնարավոր չէ: Այս մասին «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Նիկոլ Փաշինյանը բարոյական, քաղաքական որևէ իրավունք չունի այս ժողովրդին ղեկավարելու»,-նշել է նա:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով՝ իրենց ասում են, թե իշխանության կռիվ են տալիս, մինչդեռ, ըստ Սաղաթելյանի, հաջորդ իշխանությունը ոչ թե վայելք է լինելու, այլ քրտնաջան աշխատանք, պատիժ:
«Մենք այսօր հազարներով վիրավորներ, հաշմանդամություն ունեցողներ, զոհվածներ ունենք, ընդ որում՝ մինչև այսօր թիվը չեն հրապարակվում, ունենք փախստականներ, խայտառակ վիճակում գտնվող տնտեսություն, կորոնավիրուսն էլ՝ բոնուս, կորցրած Արցախ: Այս իրավիճակում հաջորդ իշխանությունը շատ ծանր պայմաններում է աշխատելու»,-հայտարարել է նա՝ ընդգծելով, որ գործող իշխանությունը ժողովրդին վերջնականապես կտանի հյուծման, կմաշեցնի:
«Երկրի քաղաքական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամ առաջ պետք է հեռանա, որ փորձենք ստեղծված իրավիճակից ելքեր գտնել»,-նշել է նա:
Սաղաթելյանն ընդգծել է՝ չեն կարող համակերպվել հայտարարության պայմանների հետ. «Անշուշտ, Նիկոլ Փաշինյանը հաջորդ իշխանությանը ու հայ ազգին արդեն փաստի առաջ է դրել, բայց պետք է փորձենք գտնել լուծումներ»,-նշել է նա՝ ընդգծելով, թե պետք է ստեղծել ազգային պետություն և իշխանություն:
Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրան ինչ է հաջորդելու, Սաղաթելյանը պատասխանել է, թե հաջորդելու է ժամանակավոր ազգային համաձայնության կառավարություն:
«Նիկոլ Փաշինյանը չպետք է թողներ, որ մենք սա նախաձեռնեինք. նա պետք է ունենար արժանապատվություն, մի փոքր մտածեր մեր պետության և ժողովրդի համար, երկու ձեռքով չկառչեր այդ աթոռից, խելագարի պես կոչեր չաներ: Ինչ է նշանակում՝ վրեժ ենք լուծելու. գնացել թուրքի հետ ստորացուցիչ պայմանագիր է կնքել, եկել, Երևանում հայերից վրե՞ժ է լուծում: Ու սա ժողովուրդը պետք է հանդուրժի՞: Թուրքի առաջ «կզել» է, եկել Երևանում հայերից վրեժ է լուծում, հետևաբար քաղաքական մեծամասնությունը պետք է հասկանա իր պատասխանատվության չափը»,-ասել է նա:
Սաղաթելյանն անդրադարձել է նաև արտախորհրդարանական ուժերի՝ վարչապետի հետ հանդիպումներին՝ նշելով, որ առաջին հանդիպումը լավ է անցել և հուսադրող է եղել, երկրորդի ժամանակ տեսել են, որ շարժ չկա, իսկ երրորդ հանդիպմանը, Սաղաթելյանի տեղեկացմամբ, Փաշինյանին ասել են, որ սխալ ճանապարհով ենք գնում: «Ես հանդիպմանն ասել եմ, որ ինքը երկիրը տանում է կապիտուլյացիայի, սա Հայաստանի ոչնչացման ճանապարհն է: Ասել է՝ եկեք՝ բառի հետևից չընկնենք, բայց սա է իրողությունը»,-ասել է Սաղաթելյանը:
Նմանատիպ նյութեր
7806 դիտում
20:10 12-09-2022
Հայ, զարթնի, մենք էդ ժողովուրդը չենք եղել, մեզ չի կարող վախեցնել մեր դիմաց տարիներով կզած թշնամին
1966 դիտում
09:32 25-04-2022
Զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը. Իշխան Սաղաթելյան
Այս բաժնից
1576 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ