211652_close_icon
views-count9549 դիտում article-date 15:28 12-05-2015

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Kia-ն, Opel-ները, Վազ 2107-ը, Toyota-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ թիվ 2 հասցեի դիմաց, բախվել են 23-ամյա Աշոտ Ղազարյանի վարած Kia մակնիշի 030 ՕR 61 համարանիշի, 46-ամյա Նորիկ Խուդավերդյանի վարած Opel ակնիշի 17 ՕՏ 536 համարանիշի, ավտոմեքենաները, որն էլ առաջ ընթանալով՝ ընդհարվել է կայանված վիճակում գտնվող 26-ամյա Էդգար Սարգսյանի 33 DO 237 համարանիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ ընդհարվել է 51-ամյա Գագիկ Սուքիասյանին պատկանող Վազ 2107 մակնիշի 09 ՍՍ 057 համարանիշի ավտոմեքենային: Վերջինս էլ իր հերթին ընդհարվել է 33-ամյա Հակոբ Սիմոնյանին պատկանող կայանված վիճակում գտնվող Toyota մակնիշի 90 ՕՍ 111 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel մակնիշի 17 ՕՏ 536 համարանիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 12-ամյա Գաբրիել Խուդավերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Ղազարյանը աշխատում է «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ում, իսկ վիրավորներից Գ. Խուդավերդյանը սովորում է Երևանի թիվ 121 դպրոցի -րդ6 դասարանում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Բեկոն»-ի աշխատակիցը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր