Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Լճաշենում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Lada»-ն, իսկ մի քանի րոպե հետո նույն վայրում բախվել են «Kia»-ն, 3 «Opel»-ները, «Ford»-ը, «Lada»-ն և 2 «Mercedes»-ները․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում Լճաշեն բնակավայրում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, իսկ մի քանի րոպե հետո նույն վայրում բախվել են «Kia» մակնիշի, 3 «Opel» մակնիշի, «Ford» մակնիշի, «Lada» մակնիշի և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին և ջրային վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արսեն Ստեփանյանի, ջրային վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի և ջրային վաշտի 1-ին դասակի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկներ Ալբերտ Ալեքսանյանը, Էդգար Վարդազարյանը, Հենրիկ Ստեփանյանը, Տարոն Մանասերյանը, Տիգրան Պապիկյանը և Էրիկ Գրիգորյանը։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։