211652_close_icon
views-count49691 դիտում article-date 09:55 10-10-2016

Շղթայական ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են 3 Toyota-ները, 2 Mercedes-ները, Opel-ն ու Վազ 2106-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Մամա ֆլորա» ծաղկի սրահի հարևանությամբ, բախվել են Toyota Camry մակնիշի 061 ԼԼ 01 համարանիշի, Opel մակնիշի 31 ՍՍ 376 համարանիշի, Mercedes մակնիշի 18 ՏՕ 328 համարանիշի, Toyota Corolla մակնիշի 498 ԼՕ 43 համարանիշի, Վազ 2106 մակնիշի 25 ԼԼ 522 համարանիշի, Toyota Land Cruiser Prado մակնիշի 89 PP 099 համարանիշի և Mercedes մակնիշի 34 TT 461 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Ռազմիկ Հարությունյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր