Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Գեղարքունիքի մարզում․ Թթուջուր գյուղի գյուղապետարանի մոտ վիճաբանության մասնակիցները ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց․ նրանցից մեկը դեմքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք
Հունվարի 18-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թթուջուր գյուղի գյուղապետարանի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 18-ին ժամը 00։30-ի սահմաններում Թթուջուր գյուղի գյուղապետարանի շենքի դիմաց Գեղարքունիքի մարզի բնակիչներ 20-ամյա Արթուր Ա․-ն և 26-ամյա Կարեն Ղ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, քաշքշել իրար և ձեռքերով մեկ անգամ հարվածներ են հասցրել միմյանց, որի ժամանակ Կարեն Ղ․-ն ստացել է մարմնական վնասվածքներ դեմքի շրջանում։
Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։