Հազարավոր վարորդներ վերջին անգամ դիմում են Երևանի քաղաքապետին. կամ Արին Բերդի փողոցը ինչպես խոստացել էիք վերանորոգեք, կամ կդիմենք կտրուկ միջոցների, անգամ հարյուրավոր բեռնատարներով կփակենք Երևանը Արարատի մարզին կապող ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը 2025 թվականի փետրվարի 13-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Արին Բերդի փողոցում «մարդաբոյ» փոսերի պատճառով տեղի ունեցած արտակարգ դեպքերի մասին, երբ հազարավոր վարորդներ արդարացիորեն իրենց զայրույթն էին հայտնում, որ ավտոմեքենաները ջարդվում են այդ մի քանի կիլոմետր ճանապարհին, իսկ անձրևային եղանակին այն վերածվում է ցեխի, փոսերն էլ դառնում են արհեստական լճակներ։
Վարորդները դիմել էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի ճանապարհի վերանորոգման աշխատանքներ իրականացվեն։
Այս խնդրի համար մարդիկ նաև բողոքի ակցիա էին իրականացրել՝ փակելով ճանապարհը, ու այդ ժամանակ Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանի հանձնարարականով բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման էր եկել Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը, ով խոստացել էր, որ կառավարությունն ու քաղաքապետարանը կարճ ժամանակում փողոցը կբարեկարգեն ու ոչ միայն կասֆալտապատվի, այլև «Վեոլիա ջրին» կպարտավորեցնեն դիտահորերից դուրս թափվող կեղտաջուրը վերացնել, ինչպես նաև կոյուղատարերը փոխել նորով, կլուծվի նաև արտաքին լուսավորության խնդիրը։
Այսօր՝ հունվարի 28-ին, SHAMSHYAN.com ահազանգած վարորդները իրենց զայրույթն էին նորից ուղղում Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանին, ասելով.
«Պարո՛ն Ավինյան, անցյալ տարի դադարեցրեցինք մեր կողմից բողոքի ակցիաները՝ հավատալով ձեզ, բայց անցան 9 երկար ու ձիգ ամիսներ, ոչինչ չարվեց։ Հիմա վիճակը էլ ավելի է վատթարացել՝ դիտահորերից թափվող կեղտաջուր, «մարդաբոյ» փոսեր, կեղտի ու ցեխի սառույց, որի որոշ հատվածներով եթե անգամ «Տիտանիկ»-ի նման հզոր նավը անցնի, կխորտակվի։ Իսկ մինչև այսօր մենք՝ վարորդներս ենք էդ փոսերի մեջ սուզվում։ Էլ չենք ասում գարշահոտը, էլ չենք ասում՝ մութ ժամերին շատերը չեն տեսնում այդ փոսերը, ընկնում են դրանց մեջ, իսկ հետո ավտոքարշակներ ենք բերում, որ վնասված ավտոմեքենաները դուրս բերենք։
Հիմա ի՞նչ անենք, նորից դիմե՞նք ծայրահեղ քայլի, պատրաստ ենք, որովհետև մեր համբերության բաժակը արդեն լցվել է։ Բավական է: Հարկերը վճարում ենք, այդ թվում գույքահարկ, բայց դրական շարժ չենք նկատում քաղաքային իշխանության կողմից։ Էս տարածքով ոչ միայն բեռնատարներ, մարդատարներ, այլև ձեր կողմից Երևան ներկրված քաղաքային տրանսպորտն է անցնում, ու ամեն պահի ուղևորներով լցված ավտոբուսները հնարավոր է հայտնվեն փոսերում»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էրSHAMSHYAN.com-ը, արդեն տևական ժամանակ բազմաթիվ հեռախոսազանգեր էինք ստանում վարորդներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն էին հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ու պահանջում էին, որպեսզի վերջապես Երևանի քաղաքապետարանը պատասխաներ, թե երբ էին իրենց խոստացած գործը կատարելու:
2025թ․ ապրիլի 15-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բազմաթիվ վարորդներ ասել էին.
«21-րդ դարում ենք ապրում, բայց ասես քարե դարում լինենք: 5-6 տարի է՝ «Տեցի կռուգ»-ից դեպի Արին Բերդի փողոց գնացող մոտ 1,5-2 կմ-անոց ճանապարհահատվածն ասես մեր գլխին փորձանք լինի: Առանց չափազանցության՝ ամեն սանտիմետրում փոսեր են, որոշ հատվածներում էլ՝ «մարդաբոյ»: Ամեն օր ավտոմեքենաներ ենք ջարդում, գույքահարկը վճարում ենք կանոնավոր, բայց փոխարենը որակյալ ճանապարհին կարոտ ենք մնացել:
Էդ անտերը երազում էլ չենք տեսնում. թե՛ արթուն, թե՛ քնած՝ էս քանդած ճանապարհն ենք տեսնում:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ուզում ենք հիշեցնել իր քարոզարշավի հիմնական կարգախոսը՝ «ասեք, կանենք». մեռանք ասելով, մեռանք գրելով, բայց՝ ձայն բարբառո հանապատի:
Հարգելի՛ չինովնիկներ, գուցե ձեր քունքին հաճելի է, որ ամեն անգամ փոսը ընկնելիս մենք ձեզ, չակերտավոր ասած, ամենաքաղցր, իսկ եթե ճիշտ՝ ամենավերջին խոսքերն ենք ուղղում: Ամոթն էլ լավ բան է: Եթե ձեր պարգևներից մի փոքր ուղղեք՝ էս ճանապարհը ասֆալտապատելուն, հաստատ կարժանանաք վարորդների, ինչու չէ՝ նաև քաղաքացիների օրհնանքին:
Էլ չենք ասում, որ երբ եղանակն անձրևում է, փոսերը դառնում են արհեստական լճակներ, արտաքին լուսավորման մասին էլ խոսք չկա, գիշերը պիտի մոմ վառես, որ անվտանգ անցնես էդ ճանապարհով: Նույնիսկ մի անգամ բողոքի ակցիա իրականացրին՝ փակելով ճանապարհը: Խոստացան, թե ճանապարհը բացեք, ամիսների ընթացքում գործը գլուխ կբերենք. էս 3-4 տարի է՝ ասես ջայլամի քաղաքականություն վարեք: Առաջիկայում ընտրութւուններ են լինելու, ի՞նչ երեսով եք գալու ու մեզնից ձայներ խնդրելու: Էդ ժամանակ կստանաք մեր պատասխանը, իսկ պատասխանը հստակ է, որ հայտնի ֆիլմի հերոսի նման՝ «Դիփունքը խաբում ին»»:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ փոսերն այնքան շատ էին, որ երբեմն վարորդները չուզենալով ավտոմեքենաները փախցնում էին փոսերից ու ստիպված երթևեկում էին հանդիպակաց, ինչը կարող էր դառնալ ավտովթարների պատճառ:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի