Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. 1 ամիս է՝ Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է ամբողջ նկուղը, իսկ պատկան մարմինները վթարը վերացնելու փոխարեն աննպատակ թղթաբանությամբ են զբաղված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Մոտ 1 ամիս է՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան 57/12 շենքի բնակիչները հայտնվել են բյուրոկրատական քաշքշուկի առաջ։
Այսօր՝ հունվարի 30-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց զայրույթն էին ուղղում Շենգավիթի թաղապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության հասցեներին։
Նրանք ասում էին. «Հունվարի 1-ից առաջին մուտքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է գալիս, լցվում ողջ նկուղը։ Նախ որ ջրի հսկայական կորուստ է առաջանում, նաև այն, որ շենքի հիմքերը քայքայվում են։
Դիմեցինք «Վեոլիա ջուր», պատասխանեցին, որ եթե շենքի նկուղային հատվածում է, դա Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթի թաղապետարանի կամ համատիրության գործն է։ Իրենք էդտեղ անելիք չունեն։
Դիմեցինք քաղաքապետարանի թեժ գիծ, անգամ գրավոր։ Այնտեղից ուղարկում են Շենգավիթի թաղապետարան, ու այսպիսի բյուրոկրատական քաշքշուկ։ Միայն թղթերն են ավելանում, բայց հարցը չի լուծվում։
Վճարումները թե՛ «Վեոլիա ջրին», թե՛ կոմունալների համար պարտաճանաչ կատարում ենք։ Հետաքրքիր է՝ հունվարի 1-ից խմելու ջուրը այսպես գնա, կորի, ու ոչ մի պատկան կառույց չփորձի հարցը լուծել։
Երևանում հազարավոր ընտանիքներ խմելու ջուր չունեն, իսկ մեզ մոտ 1 ամիս է ջուրը գնում, կորում է, ու ոչ ոքի սիրտը չի ցավում դրա համար։
Փորձել ենք բնակիչներով վերանորոգենք, սակայն չի ստացվել, որովհետև պետք է նախ ջրի մատակարարումը դադարեցվի և հետո նոր աշխատանքներ իրականացվեն։
Հիմա չգիտենք՝ էլ որ կառույցին դիմենք։ Երևանի քաղաքապետարանն ու Շենգավիթ թաղապետարանը մեկը մեկի վրա է գցում, իսկ ջուրը դեռ շարունակում է աննպատակ կորել ու կամաց-կամաց 4 հարկանի շենքը դարձնել վթարային։
Երևի գործին խառնվի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որ էս խնդիրը շատ արագ լուծեն։ Հակառակ դեպքում չգիտես էլ որ կառույցին դիմես»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։