Քեզ բացա չե՛նք դնի, լեգենդ դարձած հերոս Ռոբերտ Աբաջյան. հերոսի անունը կրող դպրոցում բացվեց նրա հուշարձանը, որն արդեն դարձավ հաղթանակի խորհրդանիշ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 34-ամյակի առթիվ հիշողության, մեծարման տոն էր նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Արցախի հերոս, լեգենդար Ռոբերտ Աբաջյանի անունը կրող թիվ 147 դպրոցում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցի բակում ասեղ գցելու տեղ չկար, որտեղ տեղի ունեցավ հերոսի հուշարձանի բացման արարողություն, որին ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, աշակերտները, հերոսածին մայրեր, Արցախյան բոլոր պատերազմներում մասնակցություն ունեցած հերոսներ։
Ներկա էին նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Տարոն Անդրեասյանի հայրը՝ ընտանիքի անդամներով, սիրված դերասան ու շոումեն Արտյոմ Մարկոսյանը, ում աղջիկը հերոսի դասընկերն է եղել և միասին սովորել են այսօր արդեն լեգենդի անունը կրող դպրոցում, հյուրեր հանրապետության տարբեր մարզերից, անգամ արտերկրից։
Միջոցառման մասնակիցները արձանի բացումից հետո հպարտությամբ ասում էին. ««Բարձունքը մերն է, տղերքը չկան, տղերքն ավելի բարձրում մնացին», ու նշում՝ Ռոբերտն ու նրա նման հազարավորներ նահատակվեցին Հայաստան ու Արցախ աշխարհի համար։ Նրանք հանուն Հայաստանի ու Արցախի նվիրաբերեցին Աստծո կողմից տրված ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Մենք չպետք է բացակա դնենք Ռոբերտին ու բոլոր նահատակված լեգենդ դարձած հերոսներին։ Հիմա Ռոբերտն ու նրա նման բոլոր հերոսները երկնքից, կարելի է ասել՝ բարձունքից են մեզ պաշտպանում, իսկ այսօրվանից՝ այս հոյակապ արձանի բացումից հետո նաև այստեղ է նա մեզ պաշտպանելու։
Այս արձանը ոչ թե որպես սիմվոլ է, այլ ամեն անգամ դպրոց մտնելիս խոնարհվելու ենք այդ արձանի առջև ու ի լուր աշխարհի ասելու ենք. «Մեր պարծանք, մեր Կյաժ, մեր Ռոբերտ Աբաջյան, քեզ ու քո նման բոլոր նահատակներին բացակա չենք դնելու։ Ու ինչպես այսօր, այնպես էլ հաճախ, երբ ծաղիկներ կխոնարհենք քո արձանի, և արձանի հարևանությամբ մարզական աշխարհում հայտնի, ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի կողմից տեղադրված քո անվամբ խաչքարին, հպարտանալու ենք ու դարձյալ ի լուր աշխարհի հնչեցնելու ենք ձեր անունները»։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ հուզիչ էր հերոսի ընտանիքի բարեկամի կողմից բանաստեղծությունը՝ ուղղված Ռոբերտ Աբաջյանին։
Միջոցառման վերջում իրենց պարային գեղեցիկ կատարումով հանդես եկավ «Avagyan wedding studio» պարային համույթը, իսկ վերջում ներկաները ծաղիկներ խոնարհեցին հերոսի հուշարձանին ու Ա. Ալեքսանյանի կողմից տեղադրված խաչքարին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ռոբերտ Աբաջյանի արձանին գրված են նրա հայտնի խոսքերը: Նա հրամանատարի հետ կապի դուրս գալով՝ ասել էր. «Էս դիրքում իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել… էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը…»։
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհելուց հետո մոտենում և իրենց շնորհակալանքի ու երախտիքի խոսքն էին ուղղում արձանի քանդակագործ Վահագն Պապոյանին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի