Նոր մանրամասներ Գորիսի ողբերգական միջադեպից, օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում հերքվել է Առուշ Առուշանյանի մասնակցությունը․ մահացածը նրա վարորդն էր, վիրավորը մարզիչ է, ճշտվում է, ով է «Lexus»-ով եկել դեպքի վայր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քրեական վարչության Գորիսի քննչական բաժնում «սպանություն, սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նոր մանրամասներ են պարզվել հունվարի 25-ին Գորիս քաղաքի «Թոզկապ» կոչվող տարածքի գերեզմանատան ճանապարհին տեղի ունեցած միջադեպից, որի ժամանակ 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի տեղափոխվել էր «Գորիս» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «պոլիտրավմա, բազմաբեկորային վնասում» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով Գորիսի հիվանդանոց է տեղափոխվել Գորիս քաղաքի բնակիչ 30-ամյա Արսեն Երեմյանը, ում ժամեր անց ռեանիմոբիլով «Գորիս» բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ այս պահին իր բուժումն է ստանում։
Պարզվել է, որ մահացածներն են Գորիսի բնակիչներ 45-ամյա Վարուժան Յոլյանը և 38-ամյա Արմեն Յոլյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով այդ օրը հողամասի հետ կապված խնդիրները պարզաբանելու նպատակով, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 16։30-ի սահմաններում «Թոզկապ» կոչվող տարածքի գերեզմանների ճանապարհին Վ․ Յոլյանը հանդիպել է Ա․ Յոլյանին, ով եղել է իր ընկերոջ՝ Ա․ Երեմյանի հետ։ Խոսակցությունը կարճ ժամանակում վերածվել է վիճաբանության, որի ընթացքում էլ Վ․ Յոլյանը պայթեցրել է իր մոտ եղած նռնակը, ինչն էլ դարձել է իր և Ա․ Յոլյանի մահվան պատճառը։
Դեպքի վայրում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզի քրեական վարչության և համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ոստիկանները հայտնաբերել են Ա․ Յոլյանին պատկանող ատրճանակ և նռնակի պայթուցիչի լծակ։
Դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա էլ հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով օպերատիվ և քննչական գործողություններով ամբողջությամբ հերքվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի՝ նշված միջադեպին մասնակցությունը, ինչպես նաև նշված անձանց մասին նույնպես Ա․ Առուշանյանը տեղեկացված չի եղել։
Պարզվում է նաև, թե ով է վարել «Lexus»-ը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավոր Ա․ Երեմյանը աշխատում է Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցում որպես մարզիչ։
Մահացածներից Ա․ Յոլյանը Գորիսի քաղաքապետ Ա․ Առուշանյանի վարորդն էր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ մահացածներից Վ․ Յոլյանը երկար տարիներ բնակվել է Ֆրանսիայի Նանտ քաղաքում, որտեղ տեղի սոցիալական աշխատողի նկատմամբ արարք կատարելու համար դատապարտվել է, և պատիժը կրելուց հետո նրան դեպորտ են արել, իսկ նրա եղբայրը Վրեժը դեպքի մասին տեղեկանալով Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան։
Նշված տեղեկությունները քննչական բաժինը փորձում է պարզել դիվանագիտական խողովակներով, արդյոք այս օպերատիվ տեղեկությունները հավաստի են թե ոչ։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ հունվարի 25-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամ 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիս քաղաքի «Թոզկապ» կոչվող տարածքում՝ գերեզմանների հարևանությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ պայթյուն էր հնչել և կան տուժածներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էին ժամանել քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Անտոն Անտոնյանի և Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել էր, որ ստացած օպերատիվ տեղեկությունը հավաստի էր և կա 2 զոհ, 1 վիրավոր։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածներից մեկը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդն էր։
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վոլոդյա Մուրադյանի, Գորիսի քննչական բաժն պետ Սևակ Արզումանյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» և «սպանության փորձի» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են դեպքի հանգամանքները, մահացածների, վիրավորի և մասնակիցների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով զինված ողբերգական այս դեպքի հետ Առուշ Առուշանյանը ըստ նախնական և օպերատիվ տեղեկությունների առնչություն չունի և իրավապահները մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում կենցաղային։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածներից մեկը Սյունիքի մարզի բնակիչ Վարուժան Յոլյանն է, մյուսն էլ Առուշ Առուշանյանի վարորդ Արմեն Յոլյանը և նրանք ազգականներ են։
Դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել է «Lexus LX570» մակնիշի ավտոմեքենան և կան կասկածներ ու օպերատիվ տեղեկություններ, որ նշված ավտոմեքենայով են ժամանել դեպքի վայր, կայանել այն դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա ու դուրս եկել մեքենայից՝ գնալով դեպքի վայր։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։