211652_close_icon

Խոշոր հրդեհ՝ Երևանի անձեռոցիկների արտադրամասում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից. ժամանել է հրշեջների 12 մարտական հաշվարկ. ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի հանձնարարականով իրականացվում է հերթապահություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count8929 դիտում article-date 15:25 29-01-2026
Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի թիվ 90/6 հասցեում գործող անձեռոցիկների արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ, 4-րդ, 12-րդ, 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և Երևանի թիվ 12-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերն ու Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական կենտրոնի հերթապահ խումբը։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են անձեռոցիկների արտադրամասի աշխատակիցները։ 

Այս պահին 12 հրշեջ-փրկարարական բրիգադները պայքարում են կրակի տարածման դեմ. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից։

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արամ Ղազարյանի հանձնարարականով՝ տեղում հրշեջների աշխատանքը ղեկավարում են ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը, Երևանի փրկարարական վարչության պետ Գեղամ Գալստյանը, վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանն ու փրկարարական ուժերի վարչության պետ Արթուր Կիրակոսյանը։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Համլետ Կարապետյանն ու Գեղամ Ալոյանը։

Թե ինչն է եղել տեղի ունեցած հրդեհի պատճառը պարզվում է։

Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Տրանսգազ Երևանի ԳԳՄ-ն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները ու Երևանի 103 շտապօգնության 2 հերթապահ խմբեր։ Բժիշկները տեղում հերթապահություն են իրականացնում։

ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Ա. Ղազարյանի հանձնարարականով հրշեջներն իրականացնում են հերթապահություն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 156+
156+

Նմանատիպ նյութեր