211652_close_icon
views-count100381 դիտում article-date 12:22 12-05-2015

Խոշոր պայթյուն Երևանում. գազալցակայանում լիցքավորման ժամանակ Mercedes-ը պայթել է. ժամանել են մեծ թվով հրշեջ խմբեր և շտապ օգնության բրիգադներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հարավ-Արևմտյան թաղամասում՝ Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի հարևանությամբ գործող գազալցակայանում, դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Mercedes մակնիշի 81 ZL 777 համարանիշի ավտոմեքենան լիցքավորման ժամանակ պայթել է և վերածվել մետաղաջարդոնի: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ, շտապ օգնության բրիգադներ: Փրկարարների աշխատանքները տեղում ղեկավարում է Երևանի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը: Փրկարարները դեպքի վայրում կատարել են ավտոմեքենայի հովացման աշխատանքներ և ջուր են լցրել մեքենայի վրա, քանի որ բենզինի արտահոսք է սկսվել: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ գազալցակայանը հաշվառված է «Օլիվեստա» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ ավտոմեքենայի սեփականատերը 24-ամյա Գևորգ Գասպարյանն է. ով, ըստ հավաքվածների, Հարավ-Արևմտյան թաղամասի բնակիչ է: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր