Դեպքից երկու օր անց հիվանդանոցում մահացել է Այնթապում տեղի ունեցած՝ «Mercedes»-ի և մոպեդի բախման հետևաքով հիվանդանոց տեղափոխված մոպեդավար 14-ամյա աղջնակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, հիվանդանոցում մահացել է 2 օր առաջ Արարատի մարզի Այնթապ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափված մոպեդավարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոպեդը վարել էր Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Միլենա Ս․-ն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 1-ին ավտոմեքենայի և մոպեդի բախում էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Այնթապ գյուղի 10֊րդ փողոցում՝ «Արամե» մարկետի դիմաց, բախվել էին «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան և անչափահա աղջնակի վարած մոպեդը։
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել էր, իսկ մոպեդավարին դեպքի վայր ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի, դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Սամվել Կարապետյանը և Աղվան Մաթևոսյանը։
Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալներ Ներսես Մուրադյանի, Գեղամ Մկրտչյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի վարորդի և մոպեդավար աղջնակի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել ասել էին, որ մոպեդավարը եղել էր 14-ամյա աղջնակ։
SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր բացառիկ տեսանյութ, թե ինչպես էր տեղի ունեցել բախումբը։ Տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։