211652_close_icon
views-count1675 դիտում article-date 12:48 04-10-2026

Տեղեկությունները, թե վերջին խոշոր ավտովթարից հետո միայն պատկան մարմինները «մահվան» ճանապարհին շրջադարձը փակեցին, իրականությունից հեռու է․ դեռ 20 օր առաջ ՏԿԵ և ՆԳ նախարարների հանձնարարականներով աշխատանքները սկսվել էին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը սեպտեմբերի 30-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց ժողովրդի կողմից «մահվան» անունն ստացած ճանապարհին սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարից։ Բախվել էին «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը, ինչի հետևանքով կար 3 վիրավոր, որոնցից մեկը 9-ամյա տղա էր, մեկն էլ ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայող։

SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութեր էր հրապարակել նշված ճանապարհին տեղի ունեցած 3 տասնյակից ավելի ճանապարհատրանսպորտային պատահարների, այդ թվում՝ ողբերգական, և վրաերթերի, այդ թվում՝ մահվան ելքով, մասին, ու քաղաքացիների խնդրանքն էր փոխանցել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանի, ներկայիս նախարար Դավիթ Խուդաթյանին, ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանին, ներկայիս ՆԳ նախարարի Արփինե Սարգսյանին, որպեսզի նշված հատվածում արգելվի շրջադարձը և ճանապարհը փակվի բազալտե եզրաքարերով՝ այն դարձնելով բաժանարար գոտի։

Հրապարակումներից հետո ՏԿԵ նախարարությունը Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի հետ և ՀՀ ՆԳՆ-ն գործի էին անցել և անհրաժեշտ ուսումնասիրություն էին անցկացրել, որոնք Դ․ Խուդաթյանի հանձնարարականով դրվել էր Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրենի, իսկ ՆԳՆ նախկին նախարար Վ․ Ղազարյանի և ներկայիս նախարար Ա․ Սարգսյանի հանձնարարականով այն դրվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, նախկին ՀՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի վրա, և նշված անձինք այնպես չէ, որ աշխատանքները գցել էին ականջի հետև, մի քանի անգամ մասնագետների հետ ժամանել և ուսումնասիրել էին տեղանքը ու մինչև այս վերջին խոշոր ավտովթարը արդեն որոշված էր եղել, որ աշխատանքները պետք է կատարվեն։ Ու այս վերջին վթարից մեկ օր հետո մեկնարկը տրվելու էր։ Իսկ տեղեկությունները, թե իբր վերջին վթարից հետո են ՏԿԵ նախարարությունն ու ՆԳՆ-ն գործի անցել, կարելի է ասել իրականությանը չի համապատասխանում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, քաղաքացիներն իրենց շնորհակալությունն էին հայտնում ՏԿԵ նախարար Դ․ Խուդաթյանին, ՀՀ նախարար Ա․ Սարգսյանին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանին, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամին, որ վերջապես բնակիչները փրկվեցին այդ մահաբեր ճանապարհից, և նաև խնդրում էին, որպեսզի հնարավորության սահմաններում կառավարությունը ֆինանսական միջոցներ տեղադրի և այդ հատվածում կառուցեն վերգետնյա անցում, որպեսզի վրարեթեր այլևս տեղի չունենան։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 29-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։55-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց, բախվել էին Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Կամո Տ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ 32-ամյա Հռիփսիմե Մ․-ի վարած «BYD» մակնիշի և 26-ամյա Էդմոնդ Հ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդներից Կամո Տ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Մուրացան» զինվորական հոսպիտակ, մեկ վիրավոր՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն, Էդմոնդ Հ․-ի ուղևոր 9-ամյա Ս․ Հ․-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործեր նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Մուրադյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Մանուկյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Տիգրան Մուրադյանը և Արամ Ալավերդյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Գաբրիել Գինոսյանի և ավագ քննիչ Դիանա Առաքելյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Կամո Տ․-ն ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր