7676 դիտում
18:50 03-04-2015
Արտաշատ քաղաքում 31-ամյա վարորդը Ford Transit-ով վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխաների
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի քննչական մարզային վարչության Արտաշատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 2-ին, Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ 31-ամյա Դավիթ Վարդանյանը իր վարած Ford Transit մակնիշի 34 FQ 445 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի օգոստոսի 23 փողոցում վրաերթի է ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչներ, 10-ամյա Սյուզաննա Գասպարյանին և Լիլիա Հասրաթյանին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, երեխաներին տեղափոխել է Արտաշատի հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխաները սովորում են Արտաշատի թիվ 2-րդ դպրոցի 4-րդ դասարանում:
Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ավետիսյանի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9519 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին