211652_close_icon

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությունը տեղ հասավ․ «Երքաղլույս»-ը, Արտաշատի խճուղու արտաքին լուսավորության LED լույսերի լուսավորությունը կարգավորվեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count2300 դիտում article-date 23:12 27-01-2026
Օրեր առաջ SHAMSHYAN.com-ը հրապարակում էր արել Երևանում՝ Արտաշատի խճուղում, արտաքին լուսավորության որոշ էլեկտրական սյուների վրա տեղադրված LED լույսերի չաշխատելու մասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով «Երքաղլույս» ՓԲԸ-ի մասնագետները գործի անցան, և այսօր՝ հունվարի 27-ին, ամբողջ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմերում լուսավորությունն ապահովված է, LED լույսերը անխափան գործում են։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր SHAMSHYAN.com-ը հունվարի 26-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել Երևանում՝ Արտաշատի խճուղում արտաքին լուսավորության հետ կապված, այն մասին, որ մեծ թվով էլեկտրասյուների վրա LED լույսերը նպատակին չէին ծառայում՝ այն է՝ փչացած էին, և այդ հատվածներում արտաքին լուսավորությունը բացակայում էր։

Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգ էր ստացել, և զանգահարողը սկզբում ներկայացել էր որպես «Երքաղլույսի» տնօրեն, ապա ասել էր, որ պլանավորման և տեխնիկական բաժնի պետն է, և որ նրանք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով այսօր առավոտից ցրտի պայմաններում հսկայական աշխատանքներ են կատարել, և արտաքին լուսավորման բոլոր լույսերը գործում են։ Զանգահարողը տեղեկացրել էր նաև, որ պատճառը վնասված մալուխն էր եղել։

Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ քիչ առաջ տեղում պարզեցինք, որ «Երքաղլույս»-ը «ունք սարքելու փոխարեն աչքն է հանել», և եթե երեկ մի քանի էլեկտրասյուների վրա LED լույսերն էին փչացած, ապա հիմա ժողովրդին հայտնի Նորագավիթի ԳԱԻ պոստից դեպի Երևան՝ Արտաշատի խճուղի, վերգետնյա անցման մոտ ամբողջ LED լույսերը չէին գործում։

Իսկ զանգահարողը ասում էր, թե անգամ մեկ էլեկտրասյուն չենք հայտնաբերի առանց լուսավորության։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ հաճախակի է հանձնարարականներ տալիս ոչ միայն վարչական շրջանների ղեկավարներին, այլ նաև «Երքաղլույս» ընկերության պատասխանատուներին, որ նրանք հետևողական լինեն արտաքին լուսավորման հարցում ու ոչ մի փողոց, ոչ մի բակային հատված Երևանում պետք է արտաքին լուսավորման խնդիրներ չունենա։

Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  հունվարի 26-ին, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Արարատի մարզից դեպի Երևան տանող ճանապարհահատվածում, որն Արտաշատի խճուղի է կոչվում, արտաքին լուսավորման մեծ թվով լեդ լույսեր չէին աշխատում։

Եթե մի քանի էլեկտրասյուների վրա տեղադրված լեդ լույսերը գործում էին, ապա շատ էլեկտրասյուներ կարծես դրված լինեին որպես «զարդ»։

Իսկ դրա պատասխանատուն «Երքաղլույսն» է, որտեղ հավանաբար հաշվի չէն առել, որ պետք էր կամ գներ որակյալ լեդ լույսեր, կամ երբ նման խնդիր առաջանար, արագ կարգավորեին ու փչացած լույսերը փոխեին նորով, քանի որ արտաքին լուսավորությունը նաև կանխում է ճանապարհատրանսպորտային պատահարներն ու վրաերթերը։

Լուսանկարներն և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր