211652_close_icon

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում բախվել են մի քանի ավտոմեքենաներ․ կան վիրավորներ․ Թալինի շտապօգնության բժիշկները և Արագածոտնի պարեկները ապացուցեցին, որ ուրիշի ցավը չի լինում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count8575 դիտում article-date 15:47 27-01-2026
Այսօր՝ հունվարի 27-ին, ճանապարհի մերկասառույց և մառախլապատ լինելու պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Գյումրի–Երևան ավտոճանապարհի 122-րդ կմ հատվածում բախվել են «Chevrolet», «Opel», «Lada» և 2 «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։

Մինչ կժամանեին Թալինի շտապօգնության բժիշկները՝ վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել պարեկները՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում եղած դեղատուփի մեջ պահվող բժշկական պարագաները։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի պաշտոնակատարի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ու վթարի մասնակիցները ասում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց, ու միայն վթարից 1,5 ժամ հետո ճանապարհը սպասարկող ընկերությունը բարեհաճել ու սկսել է աղ ու ավազի խառնուրդով մշակել ճանապարհը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում նշում էին, որ ճանապարհը սպասարկում է «Թալին»-ի ճանշինը, սակայն իրականում պարզվեց, որ ճանապարհի սպասարկման պատասխանատուն «Կապավոր» ՓԲԸ-ն է, ով ցուցաբերել է ծայրահեղ անտարբերություն և ժամանակին չի մշակել մերկասառույց ճանապարհահատվածը։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը՝  հունվարի 27-ին, խոշոր ավտովթարներ էին տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկի մի քանի հատվածներում բախվել են տարբեր ավտոտրանսպորտային միջոցներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կա մոտ 10-ից ավելի վիրավոր, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։

Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի հերթապահ խումբը։

Այս պահին բոլոր վթարների վայրերում պարեկները սահմանազատումներ էին կատարում և համայնքային ոստիկանների հետ պարզում էին ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մի քանի վթարների մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից հիվանդանոց էր մեկնել քննչական խումբը, ովքեր այնուհետև կժամանեն դեպքի վայրեր։

Որոշ հատվածներում վթարված ավտոմեքենաների պատճառով երթևեկությունը դարձել էր մասամբ դանդաղընթաց։ 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր