Ծառայության փոխարեն՝ հոսպիտալ․ «7Գ» հոդվածով բանակ զորակոչված 19-ամյա զինվորի տատիկը բարձրաձայնում է մտահոգիչ փաստեր․ զինվորին տեղափոխել են հոսպիտալ ու պարբերաբար հոգեմետ դեղեր են ներարկում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունվարի 25-ին, SHAMSHYAN.com–ին էր դիմել Արմավիրի մարզի բնակիչ, 65-ամյա Կարինե Մարգարյանը՝ բարձրաձայնելով իր խոր մտահոգությունն ու դժգոհությունը զորակոչված թոռնիկի հետ կապված։
Կինը պատմեց, որ իր 19-ամյա թոռնիկը՝ Գ. Մ.-ն, հունվարի 7-ին զորակոչվել է բանակ և ծառայության ուղարկվել Ճամբարակի զորամաս։ Նրա խոսքով՝ ծառայության ընթացքում զինվորը պորտի հետ կապված առողջական խնդիր է ունեցել, ինչի հետևանքով նախ տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, իսկ այնտեղից՝ Կանազի հոսպիտալ։
SHAMSHYAN.com–ի թղթակցի հետ զրույցում Կարինե Մարգարյանը նշեց, որ թոռնիկը մինչև բանակ զորակոչվելը Ռուսաստանից է վերադարձել և ցանկացել ծառայել հայրենիքին։ Մինչ այդ նա երկու անգամ՝ մեկական օրով, գտնվել է «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում, որտեղ նրա վերաբերյալ արձանագրվել է «7Գ» հոդվածը։ Նույն հոդվածով էլ նա զորակոչվել է և ուղարկվել ծառայության։
«Ճամբարակում պորտի հետ կապված ինչ–որ խնդիր է առաջացել, տարել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ։ Թոռնիկս այնտեղ ասել է, որ հոգեբանի կարիք ունի, բայց փոխանակ բուժեն ու հետ ուղարկեն զորամաս, նրան տեղափոխել են Կանազի հոսպիտալ։ Այնտեղ էլ սկսել են պարբերաբար հոգեմետ դեղերի փունջ ներարկել, նաև առավոտ ու երեկո տալիս են դեղեր, որպեսզի ամբողջ օրը քնի։ Ստացվում է՝ բուժելու փոխարեն նրան պարզապես քնեցնում են, որ իրենց չխանգարի»,– նշեց կինը։
Նրա խոսքով՝ ընտանիքի անդամների զանգերին երեխան հաճախ չի պատասխանում, իսկ երբ պատասխանում է, լինում է գերհոգնած կամ քնկոտ վիճակում։ «Երեխայի կյանքը դժոխք են դարձրել։ Եթե այդ հոդվածով բանակ էին տանում, թող տանեին ծառայելու, ոչ թե հոգեբուժարանում պահեին ու ամբողջ օրը դեղեր ներարկեին»,– վրդովված ասաց տատիկը։
Կարինե Մարգարյանը տեղեկացրեց նաև, որ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից հայտնել են, որ հարցը կքննարկվի և մեկ ամսվա ընթացքում կտրվի պատասխան։
«Պահանջում եմ, որպեսզի մեր զինվորին դադարեցնեն հոգեմետ դեղեր ներարկելը։ Եթե նշված հոդվածով նրան բանակ են տարել, թող վերադարձնեն զորամաս և հնարավորություն տան ծառայելու, ոչ թե կոտրեն նրա առողջությունն ու կյանքը»,– իր խոսքն ամփոփեց կինը։
Մանրամասները` տեսանյութում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։