211652_close_icon

Ճանապարհի մերկասառույցի պատճառով՝ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2281 դիտում article-date 12:05 26-01-2026
Այսօր հունվարի 26-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի M6 7-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի կարմիր ավազահանքերի մոտ, բախվել են «Nissan» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Եղվարդ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորների մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանն ու գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը։

Դեպքի վայր են ժամանել նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արտյոմ Հարությունյանն ու կրտսեր պարեկ Աստղիկ Ղուկասյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ճանապարհահատվածի մոտ 10 կմ հատված ամբողջությամբ մերկասառույց է, իսկ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչինչ չի արել ճանապարհը աղ ու ավազի խառնուրդով մշակելու համար ու այդ հատվածում 4 ժամվա ընթացքում 5 ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, որոնք կներկայացնենք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր