Չէի ուզում անդրադառնալ երեկվա nղբերգությանը, բայց կա ավելի մեծ, համազգային nղբերգություն, որը չի թողնում լռել. Առուշ Առուշանյանի հայրը՝ Գորիսում տեղի ունեցած միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Չէի ուզում անդրադառնալ երեկվա ողբերգությանը, քանի որ ողջ համացանցը առանց այն էլ ողողված էր մեկը մյուսից էժան ու անարգալից գրառումներով, բայց կա ավելի մեծ, համազգային ողբերգություն, որը չի թողնում լռել…: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը:
«Նախ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մահացածների ընտանիքներին և հարազատներին, սա խորը վիշտ է, որը մտածելու շաա՜տ տեղիք պետք է տա և մեզնից յուրաքանչյուրը պետք է վերաարժևորի իր կյանքը, հասկանա այս ողբերգության կարևորագույն խորհուրդը, որ մեզնից ոչ մեկն իր հետ այս կյանքից ոչինչ չի տանելու …
Երկրորդ ողբերգությունը, որը չի զիջում առաջինին, դա մեր էժան ու ցածր տեսակն է, մեր լավը չտեսնելու և անտեսելու, բարին ու ազգայինը չգնահատելու տեսակն է, հասարակությանը անվերջ մանիպուլյացնելու և անգամ նման ողբերգությունը իրենց շահերին ծառայեցնելու անսրբությունը…
Ի՞նչ կարող եմ ավելացնել.
Նման արժեքներով, նման մտածելակերպով, նման ազգային տրամադրությամբ ու տրամադրվածությամբ մենք ոչ միայն չենք կարող մեր փշուր-փշուր եղած ողնաշարը շտկել, այլ ամեն օրվա հետ ավելի խորը կթաղվենք ու շա՜տ շուտով մեզ ոչ թե կոչնչացնեն, այլ մենք ինքներս մեզ կինքնաոչնչացնենք…
Ինչպես մեծագույն վիպասան Րաֆֆին էր ասում ՝ «...Մենք բարեկամ չունենք և չենք էլ կարող ունենալ, քանի որ մենք ինքներս մեզ բարեկամ չենք։ Ով որ իր ազգը, իր հայրենիքը չէ սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու։ Մեր թշվառ վիճակը մենք ինքներս ենք ստեղծել մեզ համար, ուրիշ ոչ ոք մեղավոր չէ.․․»»,-գրել է նա:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 25-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամ 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գորիս քաղաքի «Թոզկապ» կոչվող տարածքում՝ գերեզմանների հարևանությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ պայթյուն էր հնչել և կային տուժածներ։
Դեպքի վայր էին ժամանել քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Անտոն Անտոնյանի և Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել էր, որ ստացած օպերատիվ տեղեկությունը հավաստի էր և կար 2 զոհ, 1 վիրավոր։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածներից մեկը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է։
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վոլոդյա Մուրադյանի, Գորիսի քննչական բաժն պետ Սևակ Արզումանյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» և «սպանության փորձի» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են դեպքի հանգամանքները, մահացածների, վիրավորի և մասնակիցների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով զինված ողբերգական այս դեպքի հետ Առուշ Առուշանյանը ըստ նախնական և օպերատիվ տեղեկությունների առնչություն չունի և իրավապահները մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում կենցաղային։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածներից մեկը Սյունիքի մարզի բնակիչ Վարուժան Յոլյանն է, մյուսն էլ Առուշ Առուշանյանի վարորդ Արմեն Յոլյանը և նրանք ազգականներ են։
Դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել էր «Lexus LX570» մակնիշի ավտոմեքենան և կան կասկածներ ու օպերատիվ տեղեկություններ, որ նշված ավտոմեքենայով էին ժամանել դեպքի վայր, կայանել այն դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա ու դուրս եկել մեքենայից՝ գնալով դեպքի վայր։
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։