Արտակարգ դեպք Երևանում․ ահազանգ է ստացվել, որ «Կայզեր» սուպերմարկետի հարևանությամբ գործող հացի փռում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր են ժամանել հրշեջների մի քանի մարտական հաշվարկներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի հարևանությամբ գործող հացի փռում, հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1-ին բիս կանչով դեպքի վայր են ժամանել Երևանի 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 2, թիվ 7 և թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե հրդեհ է, այլ ծխնելույզից դուրս եկող ծուխ, որը քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծել, թե փուռը վառվում է, ինչի պատճառով էլ ահազանգել են 911։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։