50526 դիտում
21:59 02-11-2021
Վրաերթ-ավտովթար Կոտայքի մարզում. Ford Transit–ը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու մինչ վարորդը օգնություն էր ցուցաբերում նրան, Mercedes Sptinter–ն էլ բախվել է Ford Transit-ին. 7 վիրավորները զբոսաշրջիկներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, մինչ փորձել է մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, դեպի Երևան ընթացող Mercedes Sptinter մակնիշի ավտոմեքենան բախվել է վրաերթի վայրում կայանված Ford Transit-ին, ապա մոտ 150 մետր առաջ է ընթացել:
Արդեն ավտովթարի հետևանքով 7 հոգու, ում առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ գործող «Max Oil Petrol» բենզալցակայանի աշխատակիցները, ովքեր մինչև բժիշկների ժամանումը անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել վիրավորներին, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները տեղափոխել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանն ու նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանը:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և ավագ տեսուչ Տիգրան Բունիաթյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների, վրաերթի ենթարկվածի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ ասում էին, որ Mercedes Sptinter-ի մեջ եղել են արտասահմանցիներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2059 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)