211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ Վայքում բախվել են իրանական համարանիշներով «Scania» ավտոբուսը և «Mercedes»-ը․ վերջինի 23-ամյա վարորդին դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1711 դիտում article-date 21:16 25-01-2026
Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Հայկ Կ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 43-ամյա Մահդի Մոխտապի վարած իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ավտոբուսը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդ Հայկ Կ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա վիրավորին ավտոմեքենայից դուրս բերելու համար, ապա պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Շտապօգնության բժիշկներն էլ վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Ավտոբուսի մեջ եղել են մեծ թվով ուղևորներ, ովքեր բարեբախտաբար չեն տուժել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատար Գևորգ Գյուրջյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աղվան Հովսեփյանը և Հայկ Ղամբարյանը։

Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր